կամ
Բանկային գործ
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և AT Consulting Center բանկային ոլորտի ուսումնախորհրդատվական կենտրոնի համագործակցության շրջանակում կամզակերպվում է «Բանկային գործ» խորագրով երկօրյա սեմինար-դասընթաց։

Դասընթացի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝

  • Բանկային ոլորտին առնչվող օրենսդրական դաշտ
  • Պրակտիկ դասեր ավանդների, վարկերի, պլաստիկ քարտերի մասին
  • Բանկային հաշվապահություն։

Դասընթացի արդյունքում կկարողանաք․

  • Հաշվել ավանդի, վարկի տոկոսները, պլաստիկ քարտերի տարբերությունները  և ոչ միայն,
  • Պաշտպանել Ձեր ֆինանսական շահերն ու իրավունքները,
  • Տարանջատել բանկային հաշվապահությունը ընհանուր հաշվապահությունից։

Դասընթացը կվարի AT Consulting Center ընկերության հիմնադիր-տնօրեն, Գյուղատնտեսական համալսարանի քոլեջի և Երևանի Պետական հումանիտար քոլեջի դասախոս ՝ Տաթևիկ Գամաղելյանը։

 

Դասընթացը տեղի կունենա՝
• 01․12․2021թ․ և 02․12․2021
• 14։30
• ԵՊՀ գրադարանի մասնաշենքի Հովհաննես Ադամյան սրահ (5-րդ հարկ, 502 սենյակ)

 Դասընթացին մասնակցությունն անվճար է։ 

Այն ուսանողները, որոնք կմասնակցեն սեմինարի երկու օրերին էլ կստանան մասնակցության վկայական:

 

Հանդիպմանը մասնակցելու համար անհարաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը՝

https://docs.google.com/forms/d/1-wBfnAb_NR0MpC4GE-N1TM6QdoYnsVJLfEBeUI5f2gE/edit 

 

Հայտերն ընդունվում են մինչև 29․11․2021 թ․ 

ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել:
ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ռեկտորի աշխատասենյակում այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են սերտ փոխգործակցություն իրականացնել կրթության և պրակտիկայի ոլորտում:
«CV ԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ՃԻՇՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ
«CV ԳՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՆ ՃԻՇՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԵՐԿՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «CV գրելու և հարցազրույցին ճիշտ պատրաստվելու հմտություններ» խորագրով երկօրյա դասընթացը: