կամ
Ֆինանսական բաժնի ուսնակ
ՊՐԱԿՏԻԿԱ
ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր Ընկերությունը ԵՊՀ-ի ուսանողներին կամ շրջանավարտներին ընձեռնում է ինթերնշիփի հնարավորություն ընկերության ֆինանսական բաժնում՝ հետագայում աշխատանքի ընդունվելու հեռանկարով:

Հիմնական պարտականություններ 

  • Կատարել ապառիկ վաճառքից գոյացած պարտքերի ժամանակագրական հաշվառում,
  • Հաճախորդների հետ պարբերաբար իրականացնել պարտքի ստուգում,
  • Լինել հետևողական բոլոր ժամկետանց պարտքերի նկատմամբ,
  • Վերահսկել հաճախորդներին տրված առևտրային պայմանների պատշաճ իրականացման գործընթացը,
  • Բանկային փոխանցմամբ ստացված վճարները մուտքագրել համակարգ,
  • Մասնակցել ֆինանսական բաժնի ընթացիկ աշխատանքներին։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտի ուսանողներ,
  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Microsoft Excel ծրագրի լավ իմացություն,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություն,
  • Վերլուծական մտածողություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում։

Պայմանները՝

Ինթերնշիփի տևողությունը՝ 3 ամիս, շաբաթական 20 ժամ տևողությամբ: Մասնակիցները հնարավորւթյուն կունենան առավել մոտիկից ծանոթանալու ՋԻ Պեպսի-Կոլա Բոթթլեր ընկերության ֆինանսական բաժնի կառուցվածքին, մասնակցել ֆինանսական գործընթացների կազմակերպմանը:

Ինթերնշիփը վճարովի է: Ինթերնշիփի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր:

Վերջնական ընտրությունը կատարվելու է հարցազրույցի արդյունքում:

Ցանկացողները կարող են իրենց CV-ներն ուղարկել  ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am և hr@pepsiarmenia.com էլեկտրոնային հասցեներին թեմա (Subject) բաժնում նշելով  «Ինթերնշիփ ֆինանասական բաժնում»:

 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 20․01․2022 թ․։

Ֆակուլտետ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում բանկի նոր՝ «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» շրջանակում։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումը տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ նպատակ ուներ ծանոթացնելու ուսանողներին ՀՀ կենտրոնական բանկի գործունեությանը, ներկայացնելու բանկի կողմից առաջարկվող նոր ծրագիրը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար նախատեսված «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը և բանկային ոլորտում աշխատանքի հնարավորությունները: