կամ
Վաճառքի և սպասարկման մասնագետ Երևանի ՍԿ-ում (հերթափոխային)
ԱՇԽԱՏԱՆՔ
Վիվա-ՄՏՍ («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ)-ին անհրաժեշտ է վաճառքի և սպասարկման մասնագետ Երևանի ՍԿ-ում (հերթափոխային)։

Հիմնական պարտականություններ

  • Վիվա-ՄՏՍ-ն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է ակտիվ, նպատակասլաց և հաղորդակցման գերազանց հմտություններով վաճառքի և սպասարկման մասնագետի՝ անգլերենի և ռուսերենի գերազանց իմացությամբ
  • Հաճախորդներին մատուցել ծառայություններ՝ ընկերության կողմից սահմանված չափանիշներին և պլանային ցուցանիշներին համապատասխան ինչպես նաև հետևել դրանց իրականացմանը
  • Հաճախորդներին տեղեկացնել և տրամադրել անհրաժեշտ գովազդային նյութեր (ապրանքների, ծառայությունների և սակագների բնութագրեր)
  • Տրամադրել տեխնիկական աջակցություն ապրանքների/ ծառայությունների ակտիվացման/ ապաակտիվացման գործընթացում
  • Վաճառել բջջային հեռախոսներ/սարքեր, տվյալների փոխանցման սարքեր և աքսեսուարներ
  • Մատուցել ծառայություններ կանխավճարային/ հետվճարային ապրանքատեսակների, ձայնային և տվյալների փոխանցման սակագների վերաբերյալ,
  • Պատրաստել հաշվետվություններ
  • Ապահովել բաժանորդների հայտերի և բողոքների մշակումը
  • Ապահովել հաճախորդների տվյալների և ընկերության գործունեության/ստանդարտների գաղտնիությունը

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Հաճախորդների սպասարկման կամ վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Բիլինգային համակարգերում տարբեր գործարքների իրականացման իմացությունը ցանկալի է
  • Ընկերության և մրցակիցների սակագների/ ապրանքատեսակների/ ծառայությունների/ փաթեթների իմացություն:
  • Համակարգչային հմտություններ (Word, Excel)
  • Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն
  • Արդյունավետ թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ
  • Կազմակերպչական, հաղորդակցման և բանակցություններ վարելու լավ հմտություններ
  • Կոնֆլիկտների և սթրեսի կառավարման հմտություններ

Միացի՛ր մեզ և կստանաս՝

  • Առողջության ապահովագրություն
  • Ամենամսյա ծառայողական բջջային կապի փաթեթ
  • Պարգևավճարներ
  • Ուսուցման և զարգացման հնարավորություններ
  • Որոշակի վճարովի հանգստյան օրեր
  • Հատուցումների և հավելավճարների մրցակցային փաթեթ

Կարող են դիմել նաև ավարտական կուրսում կամ մագիստրատուրայում սովորող ուսանողները: 

Ցանկացողները կարող են CV (ռեզյումե) ուղարկել՝ արձագանքելով www.mts.amկայքում տեղադրված թափուր աշխատատեղի հայտարարությանը կամ ռեզյումեներն ուղարկել jobs@mts.am էլեկտրոնային հասցեներին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

             Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 20.05.2022թ:

ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում բանկի նոր՝ «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» շրջանակում։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումը տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ նպատակ ուներ ծանոթացնելու ուսանողներին ՀՀ կենտրոնական բանկի գործունեությանը, ներկայացնելու բանկի կողմից առաջարկվող նոր ծրագիրը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար նախատեսված «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը և բանկային ոլորտում աշխատանքի հնարավորությունները: