կամ
Հարցազրուցավար Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի և Վայոց Ձորի մարզում
ԲՐԵՎԻՍ ընկերությանն անհրաժեշտ են հարցազրուցավարներ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերում։

Հարցազրուցավարը

  • Պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն։
  • Կարողանա ազատ շփվել մարդկանց հետ՝ ունենա գրագետ խոսք և լսելու ունակություն։
  • Գերազանց տիրապետի հայերենին՝ և՛ բանավոր, և՛ գրավոր։
  • Ունենա թիմային աշխատանքի հմտություններ։
  • Լինի պատասխանատու, ճշտապահ, ազնիվ։

Ձեզանից պահանջվում է

  • Հասանելի լինել ծրագրի իրականացման ընթացքում՝ 1-2 ամիս, որի ընթացքում Դուք ազատ եք լինելու կազմակերպել Ձեր աշխատանքային գրաֆիկը՝ ըստ գրասենյակի ցուցումների։
  • Դուք պետք է մասնակցեք ընկերության կողմից կազմակերպվող 2-օրյա դասընթացին և թիմային բոլոր հանդիպումներին։

Ի՞նչ է առաջարկում ընկերությունը

  • Բացառիկ հետազոտական ծրագրի մասնակցելու հնարավորություն։
  • Բարձր վարձատրություն։
  • Նշված մարզերում աշխատելու հնարավորություն։
  • Երկար տարիների փորձ ունեցող մասնագետների հետ աշխատելու հնարավորություն, ովքեր սիրով կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով։
  • Ընկերության այլ հետազոտական ծրագրերում աշխատելու հնարավորություն՝ կախված այս ծրագրում Ձեր աշխատանքային որակներից։

Կարևոր է իմանաք, որ

  • Աշխատավարձը ձևավորվում է իրականացված հարցումների քանակից, որը ստանում եք ծրագրի ավարտից հետո բանկային փոխանցմամբ։

Ինչպե՞ս կարող եք դիմել

Հետաքրքրված անձանց խնդրում ենք լրացնել կից հայտը՝ https://bit.ly/3gcGsq3

Հայտերն ընդունվում են միայն այս ձևաչափով։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները 5-7 օրվա ընթացքում:

Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք էլ․ փոստի միջոցով։

ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում բանկի նոր՝ «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» շրջանակում։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումը տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ նպատակ ուներ ծանոթացնելու ուսանողներին ՀՀ կենտրոնական բանկի գործունեությանը, ներկայացնելու բանկի կողմից առաջարկվող նոր ծրագիրը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար նախատեսված «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը և բանկային ոլորտում աշխատանքի հնարավորությունները: