կամ
«ՏՏ կառավարում և աութսորսինգի մոտեցումները» խորագրով դասընթաց
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի համագործակցության շրջանակում կազմակերպվում է «ՏՏ կառավարում և աութսորսինգի մոտեցումները» խորագրով դասընթաց։
Դասընթացի ընթացքում ՀայՓոստի Այնովեյշն (iNovation) դուստր ձեռնարկության գլխավոր տնօրեն Արթուր Հարությունյանը կխոսի Այնովեյշն (iNovation) ընկերության, ձեռքբերումների, մշակված ծրագրային լուծումների և զարգացման հեռանկարների մասին, իսկ Զարգացման և թողարկման գծով տնօրեն Գրիգորի Ղազարյանը կներկայացնի ՏՏ կառավարման մեխանիզմները/գործընթացները, ինչպես նաև կկիսվի, թե ներկայումս ինչ տեսակի ՏՏ աութսորսինգ է իրականացվում և որը ինչ մոդելով է աշխատում։
 
Կքննարկվի աութսորսինգի տեսակների առավելությունները և ժամանակակից թվային աշխարհում իրականացման հնարավորությունները։
  • Հանդիպման օր՝ մայիսի 25
  • Ժամ՝ 14:30
  • Վայր՝ ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 402 սենյակ (4-րդ հարկ):
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը՝ https://bit.ly/3wFVDQ5 
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԵՊՀ-ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԵՊՀ-ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքված հուշագրի շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
ԵՊՀ Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի է ունեցել հանդիպում «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Քնար Ծատուրյանի հետ։ Վերջինս ուսանողներին է ներկայացրել ընկերության գործունեությունը և առաջարկած երիտասարդական նախագծերը, որոնք ուղղված են կարիերա ստեղծելուն ու զարգացնելուն: