Հիմնական պարտականություններ
- Դիմավորում է կազմակերպության հյուրերին, ելնելով այցի նպատակից՝ ուղղորդում է նրանց.
- Ըստ անհրաժեշտության սպասարկում է կազմակերպության հյուրերին.
- Պատասխանում է մուտքային հեռախոսազանգերին, անհրաժեշտության դեպքում վերահասցեավորում է դրանք.
- Վարում է կազմակերպության անունից էլ. նամակագրություն.
- Վարում է կազմակերպության ելքային փաստաթղթերի գրանցամատյանը, հետևում է դրանց հասցեականությանը.
- ընդունել մուտքային հայտերը (Բողոք, հարց, վաճառք)․
- կապ պահպանել հաճախորդների հետ
- հասկանալ խնդիրը և ուղղորդել համապատասխան ստորաբաժանում
- հետևել խնդրի կատարմանը և կրկնակի կապ հաստատել հաճախորդի հետ խնդրի լուծման մասին տեղեկացնելու համար։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն.
- Ադմինիստարտիվ աշխատանքների իրականացման փորձ.
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ.
- MS office ծրագրի իմացություն.
- Սթրեսային իրավիճակներում կողմնորշվելու հմտություններ.
- Պատասխանատվության զգացում։
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 23.07.2022թ.: