Հիմնական պարտականություններ
- Բանկ այցելած հաճախորդների կարիքների բացահայտում
- Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և Բանկի պրոդուկտների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում
- Բանկի կողմից մատուցվող ծառայությունների վաճառքի իրականացում
- Բանկոմատների և վճարային տերմինալների մասով հաճախորդներին խորհրդատվության մատուցում
- Նոր, վերաթողարկված կամ առգրավված պլաստիկ քարտերի ընդունում, տրամադրում հաճախորդներին
- Հաճախորդներին իրենց հաշիվների և այլ ծառայությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության տրամադրում, սպասարկում
- Հաճախորդներից Բանկի ծառայություններին վերաբերող դիմումների ընդունում, ընթացքի ապահովում
- Հաճախորդների կողմից հնչեցված հարցերի և բարձրացված խնդիրների լիարժեք պարզաբանում և լուծում, առաջացած խնդիրներին արագ արձագանքում, հետադարձ կապի ապահովում
- Հաճախորդների կողմից ներկայացված բողոքների և առաջարկությունների ընդունում, հետագա ընթացքի ապահովում, հետադարձ կապի ապահովում
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում դիտվի որպես առավելություն
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն
- Բանկային օրենսդրության իմացություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն /MS Office/
- Հայերեն գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
- Հաճախորդների արդյունավետ սպասարկման հմտություններ
- Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ
- Խաչաձև վաճառքի հմտություններ
- Աշխատանքի ճիշտ կազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ
- Բանակցելու և խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ
- Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն
- Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
- Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումներիընդունմանվերջնաժամկետնէ՝09/12/2022թ.: