Հիմնական պարտականություններ
- Բանկային փոխանցումների կատարում պարբերական և ամենօրյա կտրվածքով, դրանց կարգավիճակի ստուգում
- Վճարահաշվարկային գործառույթների մասով տվյալնեերի ներմուծում ՀԾ համակարգ
- Հիմնական միջոցների հաշվառում, համապատասխան ակտերի կազմում, տարեկան գույքագրման մասնակցություն
- ՀՀ Կենտրոնական Բանկի հաշվետվությունների կազմում (մասամբ)
- Մասնակցություն արտաքին ֆինանսական և հարկային աուդիտորական ստուգումներին և քննարկումներին, վերջիններիս կողմից ներկայացվող հարցումներին
- Տնօրենի և գլխավոր հաշվապահի կողմից ներկայացվող այլ առաջադրանքների կատարում
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ տնտեսագիտության ոլորտում
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում կամ ուսման ընթացքում բարձր առաջադիմություն
- ՀՀ հարկային օրենսդրոթյան իմացություն
- ՀՀ և միջազգային հաշվապահական ստանդարտների իմացություն ( ԷյՍիՍիԷյ (ACCA) որակավորման F1-F3 մակարդակների կամ ՍիԷֆէյ (CFA) որակավորման 1 մակարդակի առկայությունը կդիտվի առավելություն)
- Հայկական ծրագրեր հաշվապահական ծրագրի իմացություն:
- Համակարգչային գիտելիքներ (MS Office)
- Հայերենի, ռուսերենի, անգլերենի լավ իմացություն:
- Թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ
- Կազմակերպական և հաղորդակցային հմտություններ
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15 դեկտեմբերի, 2022 թ.։