Հիմնական պարտականություններ
- Պատրաստել և ուղարկել գրություններ, պայմանագրեր և այլ իրավական փաստաթղթեր, կազմել, վերանայել ծանուցումները, պաշտոնական նամակների պատասխանները
- կազմել, վերանայել պայմանագրերը, համաձայնագրերը, այլ իրավական փաստաթղթերը, ապահովել նրանց նոտարական գործընթացը և պետական գրանցումը, այդ թվում կազմել օտարերկրյա կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրեր, ուսումնասիրել համապատասխան օտար երկրի օրենսդրական դաշտը
- մշակել/վերանայել ներքին և արտաքին իրավական ակտեր
- անհրաժեշտության դեպքում պետական մարմինների կողմից ապահովել համապատասխան լիցենզավորումը և թույլտվությունները
- կատարված աշխատանքի վերաբերյալ տրամադրել կանոնավոր հաշվետվություն
- հետևել և վերլուծել նորմաստեղծ գործունեության ընթացքին
- բողոք-պահանջների իրավական քննության գործընթացի իրականացում և իրավական կարգավորման ապահովում
- ապահովել Ընկերության գործարար համբավի պաշտպանությունը
- գլխավոր իրավաբանի հանձնարարականով սույն հաստիքի շրջանակներում այլ իրավական գործունեության իրականացում
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Իրավաբանական կրթություն
- իրավական վերլուծություններ կատարելու ինչպես նաև իրավական հարցերը համակարգված տեսնելու ունակություն
- քաղաքացիական, կորպորատիվ օրենսդրության գերազանց իմացություն
- լեզուների գերազանց իմացություն (հայերեն,ռուսերեն,անգլերեն)
- համակարգչի և ժամանակակից տեխնոլոգիաների բավարար իմացություն,պատասխանատվության և ազնվության զգացում, ճշտապահություն, կոնֆիդենցիալ (գաղտնի) տեղեկատվության պահպանման ունակություն
- թիմային աշխատանքի, սեղմ ժամկետներում և ճնշման տակ աշխատելու ունակություն
- մանրուքների նկատմամբ ուշադրություն, համբերատարություն
- նշված ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15 դեկտեմբերի, 2022 թ.։