կամ
Զարգացման և մեթոդաբանության ծառայության մասնագետ
ՊՐԱԿՏԻԿԱ
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյում առկա է պրակտիկայի հնարավորություն։

Պրակտիկայի տևողությունը

2 ամիս

Հիմնական պարտականություններ

  • Մասնակցություն Բյուրոյի ներքին կանոններին և այլ ներքին իրավական ակտերին առնչվող խորհրդակցություններին
  • ԱՊՊԱ համակարգի, մասնավորապես` առկա վիճակի, միջազգային փորձի ուսումնասիրությունների իրականացում և ներկայացում
  • ԱՊՊԱ համակարգի զարգացման ծրագրերի աշխատանքներին մասնակցություն
  • ԱՊՊԱ համակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում,
  • Ծրագրերի գծով ուսումնասիրությունների իրականացում, միջազգային լավագույն փորձի վեր հանում, առաջարկությունների ներկայացում
  • Ծրագրերի ներդրման նկատմամբ հսկողություն, տեխնիկական խնդիրների վերհանում և լուծման ապահովում,
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ տարբեր կազմակերպություններին և մարմիններին հասցեագրված համապատասխան գրությունների և առաջարկությունների նախագծերի, ինչպես նաև Բյուրոյին հասցեագրված գրությունների պատրաստում

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Ուսման ընթացքում ցուցաբերել  բարձր առաջադիմություն
  • Արագ սովորելու կարողություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Ապահովագրական ոլորտի իմացություն (ցանկալի է)
  • Հայերեն և անգլերեն գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
  • Համակարգչային բավարար գիտելիքներ
  • Աշխատանքային փորձ պարտադիր չէ
  • Պրակտիկայի ընթացքում լավագույն կերպով հանդես եկող անձիք կստանան աշխատանքի առաջարկ

Ցանկացողները կարող են ինքնակենսագրականներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով պրակտիկայի անվանումը:

 Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ Փետրվարի 10, 2023 թ․:

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ԿԱՐԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ԿԱՐԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ԵՊՀ-ում է 2009 թվականից: Ավելի քան տասը տարի աշխատում է համալսարանի ուսանողների և շրջանավարտների հետ՝ հնարավորություններ ստեղծելով նրանց մասնագիտական աճի և զարգացման համար, ինչպես նաև օգնելով աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հարցում:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որը մշակել է մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիր՝ պատերազմի մասնակից ուսանողներին աշխատանք գտնելու հարցում օժանդակելու համար։