Վարձատրվող պրակտիկա ծրագրավորողների համար
ՊՐԱԿՏԻԿԱ
Հայբիզնեսբանկ ընկերությունում առկա է պրակտիկայի հնարավորություն Տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի ուսանողների համար, հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությամբ:
Պրակտիկայի շրջանակներում ուսուցման թեմաները
- Ֆինանսական հաշվառման հիմնական սկզբունքները
- Ծրագրային խնդիրների լուծման պրոցեսները
- 4X Platform-ի ուսուցում
Անհրաժեշտ հմտություններ
- Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի կրթություն
- Գերազանց վերլուծական և մաթեմատիկական հմտություններ
- Ծրագրավորման փորձ C#, C++, Java, Visual Basic լեզուներից որևէ մեկով
- Տվյալագիտության տեսական իմացություն
- Թիմային աշխատելու կարողություն
- Տեխնիկական անգլերենի իմացություն
- Նախաձեռնողականություն, պատասխանատվության զգացում
Պրակտիկայի առավելությունները
- Գործնական փորձ ծրագրային ապահովման առաջադրանքների տեսքով
- Համագործակցում ծրագրային ապահովման ծրագրավորողների և կապակցված այլ թիմերի հետ
- Ճկուն ժամանակացույց ուսանողների համար
- Վարձատրվող պրակտիկա
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am, ինչպես նաև hr@armbusinessbank.am էլեկտրոնային հասցեներին` թեմա (Subject) բաժնում նշելով " Intern – Name, Surname":
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝24.02.2023թ.: