կամ
Պրակտիկա Գնումների բաժնում
ՊՐԱԿՏԻԿԱ
Վիվա-ՄՏՍ ընկերությունում առկա է պրակտիկայի հնարավորություն։

Պրակտիկայի  օրեր՝ Երկուշաբթի-ուրբաթ

Պրակտիկայի  ժամեր՝ Կհամաձայնեցվի ուսանողի հետ

Տևողությունը՝  1-3 ամիս         

Հիմնական պարտականություններ

Վիվա-ՄՏՍ-ը փնտրում է խելացի, խանդավառ և նորարար ուսանողի՝ տալով նրան բացառիկ հնարավորություն ստանալու գործնական հմտություններ և գիտելիքներ մեր Ընկերությունում: 

Եթե Դուք բուհի 3-րդ և 4-րդ կուրսի կամ մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանող եք, ցանկանում եք կիրառել Ձեր տեսական գիտելիքները կամ ստանալ  հավելյալ հմտություններ, ապա այս պրակտիկան հենց Ձեզ համար է: 

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Կրթությունը տնտեսագիտության ոլորտում ցանկալի է,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Վերլուծական հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն, ճկունություն,
  • ՀՀ Գնումների մասին օրենքի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և    կարիերայի կենտրոնի acc@ysu.am և Internship@mts.am  էլեկտրոնային հասցեներին` թեմա (Subject) բաժնում նշելով պրակտիկայի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 16.03. 2023թ.:

 

 

                      

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
ԵՊՀ Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի է ունեցել հանդիպում «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Քնար Ծատուրյանի հետ։ Վերջինս ուսանողներին է ներկայացրել ընկերության գործունեությունը և առաջարկած երիտասարդական նախագծերը, որոնք ուղղված են կարիերա ստեղծելուն ու զարգացնելուն:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։