1956 թվականի նոյեմբերի 29-ին հաղորդավար Նարա Շլեպչյանն ազդարարել է Հանրային հեռուստատեսության մեկնարկը: Մինչ 1957 թվականի փետրվար ամիսը հանրայինը փորձնական շրջանում է եղել, փետրվարին տեղի է ունեցել պաշտոնական բացումը:
Հաղորդումները եթեր են տրվել շաբաթական չորս անգամ` 2 ժամով:
1999 թվականից Հայաստանի հեռուստատեսությունը սկսում է հեռարձակվել արբանյակային կապով: 2000 թվականին այն վերանվանվել է Հանրային հեռուստաընկերություն` «Հ1» լոգոտիպով: 2002 թվականին ստեղծվել է հանրապետությունում առաջին վիրտուալ ստուդիան, իսկ 2005 թվականին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ու Ռադիոն դարձել են Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ համագործակցում են
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
Գործադիր տնօրեն՝ Հովհաննես Մովսիսյան
Հասցե` Երևան, Նորք, Գևորգ Հովսեփյան փող., 26 շենք
Հեռ.` (+374 10) 65-00-15
Կայք՝ www.1tv.am