կամ
Կազմակերպություններ
Հայաստանի հանրային հեռուստաընկերություն
1956 թվականի նոյեմբերի 29-ին հաղորդավար Նարա Շլեպչյանն ազդարարել է Հանրային հեռուստատեսության մեկնարկը: Մինչ 1957 թվականի փետրվար ամիսը հանրայինը փորձնական շրջանում է եղել, փետրվարին տեղի է ունեցել պաշտոնական բացումը:
Հաղորդումները եթեր են տրվել շաբաթական չորս անգամ` 2 ժամով:

1999 թվականից Հայաստանի հեռուստատեսությունը սկսում է հեռարձակվել արբանյակային կապով: 2000 թվականին այն վերանվանվել է Հանրային հեռուստաընկերություն` «Հ1» լոգոտիպով: 2002 թվականին ստեղծվել է հանրապետությունում առաջին վիրտուալ ստուդիան, իսկ 2005 թվականին Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ու Ռադիոն դարձել են Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ համագործակցում են ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը:

Գործադիր տնօրեն՝ Մարգարիտա Գրիգորյան

Հասցե` Երևան, Նորք, Գևորգ Հովսեփյան փող., 26 շենք
Հեռ.` (+374 10) 65-00-15, (+374 10) 65-37-51
Կայք՝ www.1tv.am
Հայտարարություններ
Մարդկային ռեսուրսների կառավարման գլխավոր մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանն անհրաժեշտ է մարդկային ռեսուրսների կառավարման գլխավոր մասնագետ:
Հրատարակչական դիզայներ
ԱՇԽԱՏԱՆՔ
Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությանն անհրաժեշտ է հրատարակչական դիզայներ:
Խմբագիր
ԱՇԽԱՏԱՆՔ
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին անհրաժեշտ է խմբագիր:
Թարգմանիչ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին անհրաժեշտ է թարգմանիչ:
ԻՆՔՆԱՏԻՊ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
ԻՆՔՆԱՏԻՊ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Գործարար իմիջ և բիզնես էթիկետ» խորագրով երկօրյա սեմինար-դասընթացը:
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Ամստերդամի VU համալսարանի դոկտոր, միջազգային HR մասնագետ Քիլիան Վավուի հետ:
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Հաջողված ստարտափ թիմեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը: