Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը 2005 թվականին հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը և 2006-2008 թվականներին հնագիտական պեղումներ է կատարել այդ տարածքում: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության: Պեղված հարուստ հնագիտական նյութի հիման վրա 2010 թվականին ստեղծվել է քաղաքի հնագիտական թանգարանը:
Տիգրանակերտն այսօր ամենաշատ այցելվող (տարեկան 30-40 հազար այցելու), համացանցում մանրամասնորեն ներկայացված, հանրությանն առավել քաջածանոթ հնագիտական հուշարձանն է Արցախում:
Արցախի հնագիտական արշավախմբի հետ համագործակցում է
ԵՊՀ պատմության ֆակուլտետը:
Արշավախմբի ղեկավար՝ Համլետ Պետրոսյան
Կայք՝ www.tigranakert.am