Նախագծի նպատակն է Հայաստանում ստեղծել գիտական կենտրոն՝ առնվազն հինգ փորձարարական կայաններով (հինգ բնագավառում), որտեղ գիտնականները ինտենսիվ լուսային հոսքի օգնությամբ հնարավորություն կունենան հետազոտել մոլեկուլներ, կենսաբանական օբյեկտներ և նյութեր։ Արդյունքում Հայաստանում կկառուցվի շրջակա միջավայրի համար լրիվ անվտանգ արագացուցչային կենտրոն, որն աննախադեպ կլինի հետխորհրդային, Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում։
Նման արագացուցիչների գեներացված փնջերի էներգիաները ամենահարմարն են կենսաֆիզիկայի, նյութագիտության, միկրոկոնստրուկցիայի, կենսաբժշկության և նանոտեխնոլոգիայի բնագավառներում օգտագործման համար։ Նման կենտրոններ սկսել են կառուցել Իսպանիայում, Չինաստանում ու Ավստրալիայում, իսկ Մեծ Բրիտանիայում ու Ֆրանսիայում դրանք շուտով պատրաստ կլինեն։
Քենդլ սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ համագործակցում է
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը:
Տնօրեն՝ Արծրուն Սարգսյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0040, փ. Աճառյան 31
Հեռ./Ֆաքս` (+374-10) 62-98-06
Կայք` www.candle.am