Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պետական հիմնարկ է, որն ապահովում է քրեակատարողական ծառայության (բացառությամբ քրեակատարողական տեսչության) ընդհանուր ղեկավարումն ու վերահսկողությունը` ըստ համապատասխան ոլորտների:
Վարչության հիմնական խնդիրներն են` իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված, դատարանի նշանակած պատիժները օրենքով սահմանված կարգով կատարելը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վրա և պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումը հետաձգելու դեպքերում դատապարտյալների վրա դատարանի դրած պարտականությունների կատարման նկատմամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելը, անձանց` օրենքով սահմանված հիմքերով և կարգով կալանքի տակ պահելը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումը կազմակերպելը, քրեակատարողական հիմնարկներում օրինականություն, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների` իրենց իրավունքներից և ազատություններից օգտվելու երաշխիքներ ապահովելը և այլն:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հետ համագործակցում են
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության և
Սոցիոլոգիայի ֆակուլտետները:
Վարչության պետ` Արթուր Օսիկյան
Հասցե՝ ՀՀ, Երևան, Արշակունյաց պող., 63 շենք
Հեռ./Ֆաքս` +374-10-442904
Էլ. հասցե` press@ced.am