կամ
Կազմակերպություններ
ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն
ԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ-ն հիմնադրվել է ԷԿԼՕՖ Հիմնադրամի կողմից, որը հանդիսանում է ECLOF International Global Family-ի անդամ, ինչպես նաև MFC՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Նորանկախ Պետությունների միկրոֆինանսական կետրոնի անդամ:

ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ-ն գրանցվել և լիցենզավորվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկում՝ 14 հոկտեմբերի 2006թ.-ին:

ԷԿԼՕՖ ՈւՎԿ-ն գործունեության նպատակներ դիտարկում է հետևյալները՝
1.Վարկեր տրամադրել սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծելու, պայմաններ բարելավելու, ինքնուրույնությունը ամրապնդելու նպատակով
2. Վարկեր տրամադրել այն անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք նպաստում են փոքր և միջին բիզնեսի կայացմանը և զարգացմանը
3. Վարկեր տրամադրել եկեղեցիներին, եկեղեցահար հաստատություններին, քրիստոնեական կազմակերպություններին և ՀՀ համայնքներին, որոնք ուղղված են սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ծրագրերի իրականացմանը

ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՍՊԸ-ի հետ համագործակցում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը:

Հասցե՝ ՀՀ, մ. Արմավիրի, ք.Էջմիածին, Բաղրամյան 2/1
Հեռ.՝ +374 60 37-30-60
Կայք՝ http://www.eclof.am

Հայտարարություններ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը:
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում: