«Կրթություն Հայաստան» ՀԿ-ն հավաքագրում և վերապատրաստում է երիտասարդ մասնագետների, ովքեր երկու տարի դպրոցում դասավանդելով ընդլայնում են հայ երեխաների կրթական հնարավորությունները։ «Կրթություն Հայաստանն» այժմ «Teach For All» համաշխարհային ցանցին միացած 36-րդ գործընկերն է:
«Կրթություն Հայաստան» ծրագրի նպատակն է մասնակիցներից ձևավորել մի այնպիսի թիմ, որը հետամուտ կլինի շարունակաբար նորանար գիտելիքներ և փորձառություն ձեռք բերելու՝ ավելի բարձր հաջողությունների հասնելու համար: Միավորելով նորարար առաջնորդներին՝ «Կրթություն Հայաստան» ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին ի ցույց դնելու իրենց ձգտումները, ինքնագիտակցումն ու նվիրումը:
«Կրթություն Հայաստան» ՀԿ-ի հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Գործադիր տնօրեն և հիմնադիր ՝ Լարիսա Ռայան
Գլխամասային գրասենյակ ՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 16 («Թումո» կենտրոն)
Կայք՝
www.teachforarmenia.org