կամ
Կազմակերպություններ
Ֆինանսաբանկային կենտրոն
«Ֆինանսաբանկային կենտրոն» Հիմնադրամի առաքելությունն է նպաստել ՀՀ ֆինանսական համակարգի մշակույթի զարգացմանը՝ կրթական, հետազոտական, խորհրդատվական համապարփակ ծրագրերի իրականացման միջոցով: «Ֆինանսաբանկային կենտրոն» Հիմնադրամն ավելի քան 10 տարի իրականացնում է նպատակային երկարաժամկետ ուսումնական ծրագրեր բուհերի շրջանավարտների և նրանց համար, ովքեր ցանկանում են աշխատել ՀՀ ֆինանսական համակարգում:

«Ֆինանսաբանկային կենտրոն» Հիմնադրամի հիմնական նպատակներից է նպաստել Հայաստանի Հանրապետության ֆինանսական ոլորտի համակարգային և մասնագիտական զարգացմանը: Հիմնադրամը պատրաստում է ֆինանսական ոլորտի մասնագետներ, վերապատրաստում է գործող աշխատակիցներին, իրականացնում է հետազոտական, խորհրդատվական, մասնագիտական ատեստավորման նպատակային ծրագրեր, որակավորման քննությունների նախապատրաստման նպատակային դասընթացներ, ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրեր և միջոցառումներ, ինչպես նաև աջակցում է հավակնորդների աշխատանքի տեղավորմանն ու կարիերայի աճին:

«Ֆինանսաբանկային կենտրոն» Հիմնադրամի հետ համագործակցում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Գործադիր տնօրեն` Արմեն Սարոյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան 0002, Ամիրյան 26
Հեռ.` (+374 10) 53 77 88, 53 77 40
Հեռ./ֆաքս` (+374 10) 53 77 40
Էլ. հասցե՝ info@fbc-edu.am
Հայտարարություններ
«Ինչպե՞ս հասնել հաջողության»
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Ֆինանսաբանկային կենտրոն» Հիմնադրամի համագործակցության շրջանակում կազմակերպվում է սեմինար դասընթաց:
«Ինչպե՞ս հասնել հաջողության» վարպետության դասընթաց
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Ֆինանսաբանկային կենտրոն» Հիմնադրամի համագործակցության շրջանակում կազմակերպվում է եռօրյա սեմինար դասընթաց:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ԵՊՀ ուսանողները ծանոթացան «Կոկա-Կոլա» ընկերության հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը:
ՄԵԿՆԱՐԿԵՑ  «SMART ԳԻՏԵԼԻՔՆԵՐ SMART ԴԱՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ՄԵԿՆԱՐԿԵՑ «SMART ԳԻՏԵԼԻՔՆԵՐ SMART ԴԱՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Smart գիտելիքներ smart դարում» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Այս օրերին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում ընթանում է 2016-2017 ուստարվա շրջանավարտների շրջաթերթերի գրանցման և դիպլոմների հանձնման գործընթացը: