կամ
Կազմակերպություններ
Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն
«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է «Ռոն-Հայաստան Վերապատրաստում Փոխանակումներ» ասոցիացիայի (RAFE) նախաձեռնությամբ և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության օժանդակությամբ` 1995 թվականին Ֆրանսիայի և Հայաստանի կառավարությունների միջև կնքված մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի շրջանակներում:

Այն գործում է 2001 թվականից` համաձայն 2000 թվականին Կրթության և գիտության նախարարության, Ֆրանսիայի դեսպանության, Ռոնի Մասնագիտական կրթության ընկերության (SEPR) և Ռոն-Հայաստան Վերապատրաստում Փոխանակումներ ասոցիացիայի (RAFE) միջև կնքված կրթական համաձայնագրի:

Կենտրոնը պաշտոնապես բացվել է 2002 թվականի հունիսի 21-ին և ունի շահույթ չհետապնդող ընկերության կարգավիճակ: Այս կենտրոնի նպատակն է զարգացնել նախնական մասնագիտական /արհեստագործական/ ուսուցումը Հայաստանում և պատրաստել որակյալ կադրեր՝ զինված արդի աշխատանքային շուկային անհրաժեշտ հարուստ տեսական և գործնական գիտելիքներով:

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը:

Տնօրեն՝ Լիլիթ Հովհաննիսյան

Հասցե՝ ՀՀ, Երևան, Տիգրան Մեծի պող., 38 շենք
Հեռ.՝ +374-10-578533
Էլ. հասցե՝ info@fcepfa.am
Հայտարարություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում բանկի նոր՝ «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» շրջանակում։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումը տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ նպատակ ուներ ծանոթացնելու ուսանողներին ՀՀ կենտրոնական բանկի գործունեությանը, ներկայացնելու բանկի կողմից առաջարկվող նոր ծրագիրը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար նախատեսված «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը և բանկային ոլորտում աշխատանքի հնարավորությունները: