Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը հիմնադրվել է 1961թ-ին:
Գործունեության հիմնական ոլորտներն են՝ ՀՀ տարածքի երկրակեղևի կառուցվածքի և նրանում ընթացող պրոցեսների ուսումնասիրումը, տարածքի ուժեղ երկրաշարժերի սեյսմիկականության և լարվածադեֆորմացիոն վիճակի հետազոտումը, նախանշանների բացահայտումը, հետախուզական երկրաֆիզիկայի նոր մեթոդների մշակում, էկոերկրաֆիզիկական հետազոտությունների մեթոդիկայի մշակումը, սեյսմիկ վտանգի և ռիսկի, սեյսմիկ ազդեցությունների պարամետրերի քանակական գնահատման մեթոդների մշակում և կատարելագործումը:
Ինստիտուտը առաջատար է համարվում սեյսմիկ ազդեցությունների պարամետրերի քանակական գնահատման մեթոդների մշակման բնագավառում:
Բացի հետազոտություններից, որոնք նպաստում են սեյսմակայունության տեսության զարգացմանը, անկախ ուսումնասիրվում են սեյսմիկ ալիքների տարածման տեսության առանձնահատկությունները:
Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի հետ համագործակցում է
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը:
Տնօրեն՝ Ջոն Կարապետյան
Հասցե՝ ՀՀ, ք. Գյումրի 3115, Վ.Սարգսյան փող. 5
Հեռ.՝(+374 312) 31261
Կայք՝ www.iges.am