ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոն
1947 թվականի մարտի 17-ին Մինիստրների Խորհրդի հատուկ որոշմամբ Արյան փոխներարկման կայանի հիման վրա ստեղծվել է Արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը, որը 1993 թվականին վերանվանվել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի (ԱԿ):
Վերջին տարիների ընթացքում կենտրոնի կողմից հրատարակվել են բազմաթիվ գիտական աշխատանքներ, մեթոդական ձեռնարկներ, պաշտպանվել են դոկտորական և թեկնածուական ավարտաճառեր: Այդ աշխատանքները թույլ են տվել աստիճանաբար բարձրացնել կենտրոնի մասնագետների պատրաստման մակարդակը:
Արյունաբանական կենտրոնը սերտ համագործակցում է աշխարհի համանման գիտական կենտրոնների հետ, հաստատվել են կապեր արյունաբանության և փոխներարկաբանության բնագավառի հայտնի գիտնականների հետ:
ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոնի հետ համագործակցում է
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը:
Տնօրեն՝ Սմբատ Դաղբաշյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հր. Ներսիսյան 7
Հեռ.` +374-10-283800
Ֆաքս` (+374 10) 28-44-78
Էլ. հասցե՝armhaem@blood.am
Կայք` www.blood.am