ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը հիմնադրվել է 1957 թվականին: Ինստիտուտի հիմնական մասնագիտացումն է՝ հանքային ապարների և արդյունաբերական թափոնների կոմպլեքսային վերամշակման նոր մեթոդների և տեխնոլոգիաների ստեղծումը:
Գործունեության ոլորտներն են՝ ալյումինի օքսիդի, պոտաշի, նատրիումի և կալցիումի մետասիլիկատների, վոլաստոնիտի, խառը սիլիկատների, սիլիցիումի դիօքսիդի, պոլիսիլիկատների և այլ նյութերի ստացման նոր տեխնոլոգիաների, Ֆոսֆոգիպսի չորացման և հատիկավորման տեխնոլոգիայի ստեղծումը: Ինստիտուտն ունի հաջողություններ նաև մաքուր դիսուլֆիդ մոլիբդենի և նոր ադսորբենտների ստացման ուղղությամբ: Ինստիտուտը համագործակցում է ՌԴ գիտությունների ակադեմիայի սինթետիկ պոլիմերների ինստիտուտի, Գերմանիայի «Կռաֆտան-լագեն» ֆիրմայի, Ֆրանսիայի Մարի և Կյուրի համալսարանի և այլ ինստիտուտների և գիտահետազոտական կերտրոնների հետ:
ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի հետ համագործակցում է
ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետը:
Տնօրեն՝ Նիկոլայ Կնյազյան
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Արղուտյան փ., 2-րդ նրբանցք
Հեռ.՝ (+374 10) 23-07-38, (+374 10) 22-31-19
Ֆաքս` (+374 10) 23-12-75
Էլ. հասցե` nknyazyan@sci.am, goharin@rambler.ru