ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտը կազմակերպվել է 1971 թվականին, ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտիի (1944-1955 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտոր) հիման վրա։ Ինստիտուտում կատարվում են հիմնարար հետազոտություններ առաձգականության մաթեմատիկական տեսության, նյութերի սողքի, անիզոտրոպ թաղանթների և սալերի տեսությունների զարգացման ուղղությամբ։ Տարվել են նաև գործնական նշանակություն ունեցող տեսական աշխատանքներ առաձգականության մաթեմատիկական տեսության, հիդրոդինամիկայի որոշ հարցերի, բարակ մարմինների մագնիսաառաձգականության, պլաստիկության և ոչ գծային առաձգականության տեսության բնագավառում։
Ինստիտուտն ունի առաձգականության և պլաստիկության տեսության, թաղանթների և սալերի տեսության բաժիններ, նյութերի սողքի և ամրության լաբորատորիա, հոծ միջավայրի մեխանիկայի և դեֆորմացվող հոծ մարմինների էլեկտրադինամիկայի բաժիններ, էլեկտրաչափիչ սարքերի լաբորատորիա, մեխանիկական արհեստանոց
ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի հետ համագործակցում է
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը:
Տնօրեն` Վահրամ Հակոբյան
Հասցե` Հայաստան, ք. Երեւան, Մ. Բաղրամյան պ. 24բ
Հեռ.` (+374 10) 524890, 568189
Ֆաքս` (+374 10) 568189
Էլ.հացե` mechins@sci.am
Կայք`
www.mechins.sci.am