ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտը հիմնադրվել է 1975 թվականին:
Ինստիտուտի հիմնական մասնագիտացումներն են՝ քիմիական փոխարկումների տեսություն, ազատ ռադիկալների քիմիա, այրում և պայթյուն, այրման պրոցեսների տեսություն և կատալիզ:
Գործունեության ոլորտներն են՝ քիմիական փոխարկումների տեսություն, ազատ ռադիկալների մասնակցությամբ ընթացող բարդ և տարրական քիմիական ռեակցիաներ, ազատ ռադիկալների քիմիա, շղթայական ռեակցիաներ, գազերում և կոնդեսացված ֆազերում ընթացող այրման և պայթման պրոցեսներ, անօրգանական նյութերի սինթեզ այրման պայմաններում, կատալիտիկ պրոցեսներ, հետերաֆազ քիմիական պրոցեսներ և այլն:
ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի հետ համագործակցում է
ԵՊՀ դեղագիտության և քիմիայի ֆակուլտետը:
Տնօրեն` Լևոն Թավադյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Պ. Սևակի 2/5
Հեռ` (+374 10) 28-14-81, (+374 91) 41-29-12
Ֆաքս` (+374 10) 28-16-34, 29-73-09
Էլ. հասցե` tavadyan@ichph.sci.am
Կայք՝
www.chph.sci.am