կամ
Կազմակերպություններ
ՀՀ կենտրոնական բանկ
ՀՀ կենտրոնական բանկը պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի հիմնական խնդիրը ՀՀ-ում գների կայունության ապահովումն է: Այն միասնական կենտրոնացված համակարգ է, որը ներառում է բանկի գլխավոր գրասենյակը և տարածքային ստորաբաժանումները:

Կենտրոնական բանկի խնդիրներն են` ՀՀ ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովումը, այդ թվում` ՀՀ բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը, գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը, ՀՀ արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը, կարգավորումը և այլն:

Բանկը հանդիսանում է ՀՀ կառավարության ֆինանսական գործակալն ու խորհրդատուն, լիցենզավորում է բանկերը, կարգավորում և վերահսկում է դրանց գործունեությունը, որպես վերջին ատյանի վարկատու՝ վարկեր է տրամադրում բանկերին, կարգավորում և վերահսկում է վճարահաշվարկային համակարգի գործունեությունը, տիրապետում, օգտագործում և տնօրինում է ՀՀ-ի միջազգային պահուստները։ Կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում:

ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցում են ԵՊՀ իրավագիտության և Տնտեսագիտության և կառավարման և Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետները:

Նախագահ՝ Արթուր Ջավադյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6
Հեռ.՝ (+374 10) 56-37-61
Ֆաքս` (+374 10) 52-38-52
Կայք՝ www.cba.am
Հայտարարություններ
«Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» վերաբերյալ տեղեկատվական հանդիպում
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում կազմակերպվում է տեղեկատվական հանդիպում «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» վերաբերյալ։
Տվյալների մշակման մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի Տեղեկատվական համակարգերի մշակման և զարգացման բաժնին անհրաժեշտ է տվյալների մշակման մասնագետ։
Իրավաբան /Իրավական ապահովման բաժին/
ԱՇԽԱՏԱՆՔ
ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի Իրավական ապահովման բաժնին անհրաժեշտ է իրավաբան։
Վերլուծաբան
ԱՇԽԱՏԱՆՔ
ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի Վերլուծությունների բաժնին անհրաժեշտ է վերլուծաբան։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում բանկի նոր՝ «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» շրջանակում։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումը տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ նպատակ ուներ ծանոթացնելու ուսանողներին ՀՀ կենտրոնական բանկի գործունեությանը, ներկայացնելու բանկի կողմից առաջարկվող նոր ծրագիրը: