կամ
Կազմակերպություններ
ՀՀ կառավարության աշխատակազմ
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, Հայաստանի Հանրապետության կառավարության բնականոն գործունեությունն ու քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը:
Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենսդրությանը և իր կանոնադրությանը համապատասխան:
Աշխատակազմն ապահովում է ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման վերահսկողությունը:

ՀՀ կառավարության աշխատակազմի հետ համագործակցում են ԵՊՀ միջազգային հարաբերությունների և Իրավագիտության ֆակուլտետները:

ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության հետ համագործակցում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:


Աշխատակազմի ղեկավար-նախարար` Դավիթ Հարությունյան

Հասցե` Հայաստան, Երևան, Հանրապետության հրպ., Կառավարական տուն 1
Հեռ.` (+37410) 51-57-03
Հայտարարություններ
Ֆինանսատնտեսագիտական վարչության օգնական-ստաժոր
ՊՐԱԿՏԻԿԱ
ՀՀ կառավարության աշխատակազմին անհրաժեշտ է ֆինանսատնտեսագիտական վարչության օգնական-ստաժոր:
Ֆինանսատնտեսագիտական վարչության ստաժոր
ՊՐԱԿՏԻԿԱ
ՀՀ կառավարության աշխատակազմին անհրաժեշտ է ֆինանսատնտեսագիտական վարչության ստաժոր:
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կազմակերպած դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել հանրային հաղորդակցման հիմքերի, հանրային արշավների կազմակերպման փուլերի, PR ռազմավարությունների մշակման, PR նախագծերի պլանավորման և ներկայացման հիմունքներին, ինչպես նաև ներկայացնել կազմակերպության հեղինակության և վարքի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման սկզբունքները։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԲԵՐ ԲԱԺԻՆՆԵՐՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցության շրջանակում կազմակերպվեց տեղեկատվական հանդիպում բանկի նոր՝ «Երիտասարդ մասնագետների ներգրավման ծրագրի» շրջանակում։ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումը տարբեր ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ նպատակ ուներ ծանոթացնելու ուսանողներին ՀՀ կենտրոնական բանկի գործունեությանը, ներկայացնելու բանկի կողմից առաջարկվող նոր ծրագիրը:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնել ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար նախատեսված «Դարձի՛ր բանկիր» ծրագիրը և բանկային ոլորտում աշխատանքի հնարավորությունները: