կամ
Կազմակերպություններ
ՀՀ զինվորական դատախազություն
Զինվորական դատախազությունը հսկողություն է իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի, սահմանապահ և ազգային անվտանգության պետական վարչության զորքերի, ներքին գործերի նախարարության ներքին զորքերի, արտակարգ իրավիճակների պետական վարչության համակարգի զինծառայողների, զինվորական ուսումնական հաստատությունների, զինվորական հիմնարկների ու կազմակերպությունների, զինվորական պաշտոնատար անձանց, զինծառայողների, զինված ուժերի աշխատակիցների և ծառայողների, վարժական հավաքների կանչված զինապարտների կողմից օրենքների ճշգրիտ կատարման նկատմամբ:

Զինվորական դատախազությունն իր գործունեությունը նպատակամղում է ՀՀ զինված ուժերում օրինականության և իրավակարգի համակողմանի ամրապնդման և ամեն կարգի ոտնձգություններից դրանք պաշտպանելու հետ կապված հետևյալ խնդիրների իրականացմանը՝ ՀՀ անվտանգության, նրա զինված ուժերի մարտունակության ու մարտական պատրաստականության, կարգապահության ու զինվորական ծառայության սահմանված կարգի ապահովում, զինծառայողների, վարժական հավաքների կանչված զինապարտների, նրանց ընտանիքների անդամների, զինված ուժերի աշխատակիցների և ծառայողների օրենքով սահմանված իրավունքների ու ազատությունների պաշտպանություն, զորամասերի, զինվորական ուսումնական հաստատությունների, զինվորական հիմնարկների ու կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն:

ՀՀ զինվորական դատախազության հետ համագործակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

Դատախազ՝ Արտավազդ Հարությունյան

Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Սունդուկյան փող., 66ա շենք
Հեռ.` +374-10-251230, +374-10-269254
Ֆաքս` (+374 10) 51-16-46
Էլ. հասցե` info@prosecutor.am
Կայք՝ www.prosecutor.am
Հայտարարություններ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը:
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում: