Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՍՊԱԾ) ՀՀ երկրաշարժերի կանխատեսման և մոնիտորինգի, ՀՀ տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ու գնահատման, սեյսմիկ վտանգի հետ կապված երկրորդային վտանգի և քաղաքներում շրջակա միջավայրի վրա ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման, բնակչությանը երկրաշարժերից պաշտպանվելու կանոնների ուսուցման, երկրաշարժից տուժածների որոնումն ու փրկարարական աշխատանքները համակարգող ծառայություն է: Ստեղծվել է 1991 թվականին՝ ՀՀ կառավարությանն առընթեր։
Գործակալությունն ունի հյուսիսային (Գյումրիում), արևմտյան (Երևանում), հարավային (Կապանում) և արևելյան (Ստեփանակերտում) տարածքային ծառայություններ։ Համակարգում գործում են գիտատեխնիկական և փորձագիտական խորհուրդներ։
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հետ համագործակցում է
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը:
Պետ` Հրաչյա Պետրոսյան
Հասցե` Հայաստան,Երևան, Անաստաս Միկոյան փող., 109/8 շենք
Հեռ.` +374-10-317739