Կանանց Ռեսուրսային Կենտրոնը Հայաստանում հիմնադրվել է 2003թ-ին: ԿՌԿՀ գլխավոր նպատակն է կրթության եւ օժանդակության միջոցով տալ կանանց անհրաժեշտ հմտությունները եւ աջակցել նրանց դառնալ հայ հասարակության ակտիվ քաղաքացի:
Կենտրոնի հիմքում ընկած է կանանց կողմից վերահսկավող եւ գործող ժողովրդավարական կառույցը: Կամավորական աշխատանքներն ու անդամակցումը կենտրոնի ներկայիս գործունեության իրականացման կարեւոր բաղադրիչներն են: Կենտրոնն ունի մասնաճյուղեր նաեւ Շուշիում` Լեռնային Ղարաբաղ եւ Փարիզում` Ֆրանսիա:
Կանանց Ռեսուրսային Կենտրոնը (ԿՌԿՀ ) հետսովետական Հայաստանում հիմնված առաջին ռեսուրսային կենտրոնն է երիտասարդ կանանց համար: ԿՌԿՀ գործում է կանանց մարդու իրավունքների, վերարտադրողական եւ սեռական իրավունքների, սեռական բռնության եւ հակամարտությունների կարգավորման ու խաղաղության հաստատման գործում կնոջ դերի շրջանակներում:
Կանանց Ռեսուրսային Կենտրոնի հետ համագործակցում է
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը:
Հասցե.՝ ՀՀ, ք. Երեւան 0009, Տերյան 62, մուտք 5
Հեռ.՝ (374-94)56-56-26
Կայք՝ www.womenofarmenia.org