Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖի) հետազոտական և զարգացման ինստիտուտ է, որը գտնվում է Երևանում:
Այն հիմնադրվել է 1944 թվականին՝ որպես Երևանի պետական համալսարանի մասնաճյուղ: 2011 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ կառավարության որոշմամբ «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի։
Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գլխավոր ձեռքբերումներից է տիեզերական ճառագայթների մեջ պրոտոնների և նեյտրոնների հայտնաբերումը:
Երևանի ֆիզիկայի ինստիտուտը ունի վեց բաժանմունքներ և համակարգչային կենտրոն։ Ինստիտուտը ունի նաև գիտաարտադրական արհեստանոցներ։
Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հետ համագործակցում են
ԵՊՀ ֆիզիկայի և
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետները:
Տնօրեն` Աշոտ Չիլինգարյան
Հասցե` ՀՀ, Երևան, Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք
Հեռ.` +374-10-341500
Ֆաքս` +374-10-349392
Կայք`www.yerphi.am