կամ
Կազմակերպություններ
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ
«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին՝ Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում է բազմաբնույթ բանկային ծառայություններ` բանկային հաշիվների բացում և սպասարկում, դրամական միջոցների փոխանցում, արտարժույթի փոխանակում և այլն:

Բրիտանական "Financial Times" հեղինակավոր կազմակերպության "The Banker" ամսագրի կողմից բանկը հինգ տարի ճանաչվել է Հայաստանում գործող տարվա լավագույն բանկ, իսկ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական բանկի համատեղ կարծիքով չորս տարի շարունակ ճանաչվել է պետական պարտատոմսերի շուկայում լավագույն դիլեր: 2010 թվականի ընթացքում միջազգային փոխանցումների կատարման բարձր որակ ապահովելու համար գերմանական "Commerzbank AG" բանկն «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկին» շնորհել է «Որակի գերազանցության» մրցանակ:

Բանկն ունի 13 մասնաճյուղ Երևանում և 39 մասնաճյուղ Հայաստանի մարզերում:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցում են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետները:

Գլխավոր գործադիր տնօրեն՝ Հակոբ Անդրեասյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արամի 82-84
Հեռ.՝ (+374 10) 31 88 88
Ֆաքս՝ (+374 10) 54 34 85
Էլ. հասցե՝ acba@acba.am
Կայք՝ www.acba.am
Հայտարարություններ
Տեղեկատվական անվտանգության բաժնի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է տեղեկատվական անվտանգության բաժնի մասնագետ:
Վարկային ռիսկի կառավարման բաժնի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է վարկային ռիսկի կառավարման բաժնի մասնագետ:
Գյուղատնտեսական բիզնեսի պրոդուկտների պլանավորման և կառավարման բաժնի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է գյուղատնտեսական բիզնեսի պրոդուկտների պլանավորման և կառավարման բաժնի մասնագետ:
ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի պրոդուկտների պլանավորման և կառավարման բաժնի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի պրոդուկտների պլանավորման և կառավարման բաժնի մասնագետ:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը:
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում:

100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ավանդույթի համաձայն, ամեն տարի հավաքագրում է շրջանավարտների տվյալները, որպեսզի կարիերայի զարգացմանն ուղղված միջոցառումների և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնի նրանց: