կամ
Կազմակերպություններ
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ
«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին՝ Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում է բազմաբնույթ բանկային ծառայություններ` բանկային հաշիվների բացում և սպասարկում, դրամական միջոցների փոխանցում, արտարժույթի փոխանակում և այլն:

Բրիտանական "Financial Times" հեղինակավոր կազմակերպության "The Banker" ամսագրի կողմից բանկը հինգ տարի ճանաչվել է Հայաստանում գործող տարվա լավագույն բանկ, իսկ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական բանկի համատեղ կարծիքով չորս տարի շարունակ ճանաչվել է պետական պարտատոմսերի շուկայում լավագույն դիլեր: 2010 թվականի ընթացքում միջազգային փոխանցումների կատարման բարձր որակ ապահովելու համար գերմանական "Commerzbank AG" բանկն «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկին» շնորհել է «Որակի գերազանցության» մրցանակ:

Բանկն ունի 13 մասնաճյուղ Երևանում և 39 մասնաճյուղ Հայաստանի մարզերում:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցում են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետները:

Գլխավոր գործադիր տնօրեն՝ Հակոբ Անդրեասյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արամի 82-84
Հեռ.՝ (+374 10) 31 88 88
Ֆաքս՝ (+374 10) 54 34 85
Էլ. հասցե՝ acba@acba.am
Կայք՝ www.acba.am
Հայտարարություններ
Էքսկուրսիաներ կազմակերպող
ԱՇԽԱՏԱՆՔ
«Leaves Garden» ՍՊԸ-ին անհրաժեշտ է Էքսկուրսիաներ կազմակերպող:
Ծրագրավորող
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ծրագրավորող:
Տվյալների բազաների ադմինիստրատոր
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է տվյալների բազաների ադմինիստրատոր:
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն այսօր կազմակերպել էին «ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում» խորագրով միջոցառում:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր «Ժամանակի կառավարման հմտությունները» թեմայով սեմինար-դասընթաց։
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-Ի ՕՐԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-Ի ՕՐԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների ու կարիերայի կենտրոնն ապրիլի 23-ին, 25-ին ու 26-ին կազմակերպել էր ««Քեյ-Փի-Էմ-Ջի»-ի օրերը ԵՊՀ-ում» խորագրով եռօրյա դասընթաց:
Հովհ. Ադամյանի անվան սրահում այսօր տեղի ունեցավ դասընթացի ամփոփումը: