կամ
Կազմակերպություններ
Ակադեմիքս թիմ
«Ակադեմիքս թիմ» ընկերությունը գործում է 2009 թվականի մայիսի 8-ից։
Ընկերության ստեղծման նպատակն է օժանդակել փոքր և միջին, ինչպես նաև խոշոր ձեռնարկությունների բիզնեսի օպտիմալ կառավարմանը։
Այդ նպատակով մատուցվում են համապատասխան ծառայություններ հետևյալ հիմնական ուղղություններով` մարքեթինգ, մերչենդայզինգ և մենեջմենթ: Մատուցվող ծառայությունների հիմքում դրված են լուրջ և խորը ուսումնասիրություններ, որտեղ հաշվի են առնված ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական շուկաների առանձնահատկությունները։

Բիզնես խորհրդատվությունները բազմազան են, սկսած նոր կազմակերպվող ձեռնարկության ներկայացումից մինչև գործող ձեռնարկությունների գործունեության արդյունավետության բարձրացում։ Այդ կապակցությամբ մատուցվում են նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացներ վերը նշված ուղղություներով` անհատական և կորպորատիվ ձևաչափերով:

«Ակադեմիքս թիմ» ընկերության հետ համագործակցում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Հիմնադիր տնօրեն՝ Լիլիթ Ճուղուրյան

Հեռ.՝ (+374 91) 42-07-82
Էլ.հասցե՝ info@akademix.am
Կայք՝ www.akademix.am
Հայտարարություններ
Մերչենդայզինգի հիմունքներ
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Ակադեմիքս թիմ» բիզնես խորհրդատվական ընկերության համագործակցության շրջանակում կազմակերպվում է «Մերչենդայզինգի հիմունքներ» խորագրով սեմինար-դասընթաց:
«Նորաձևության մարքեթինգ»
ԴԱՍԸՆԹԱՑ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և Ակադեմիքս թիմի համագործակցության շրջանակում կազմակերպվում է «Նորաձևության մարքեթինգ» խորագրով սեմինար-դասընթաց:
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը:
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում: