կամ
Կազմակերպություններ
Տիեռաս դե Արմենիա
«Տիեռաս դե Արմենիա» ընկերությունը հիմնադրվել 2003 թվականին: Ընկերությունը գտնվում է Արմավիրի մարզում, բաղկացած է 2.300 հեկտար հողատարածքից, որն ընդգրկում է 450 հեկտար տարածք զբաղեցնող խաղողի այգի:

Այն համագործակցում է միջազգային ճանաչում ունեցող Միշել Ռոլանդի և արգենտինացի գինեգործ Մարիանո Վիգնոնի հետ: Ընկերության արտասահմանյան և տեղական խաղողի տեսականերից ստացվում են սպիտակ գինի` Շարդոնե, Վայնիըր, Սովենյոն բլանկ, Կանգուն և Ոսկեհատ կարմիր գինի` Սիրահ, Մալբեկ, Թանաթ, Մերլոթ, Կաբերնեթ ֆրանկ և Կաբերնեթ Սովենյոն:

«Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի հետ համագործացում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Հասցե` ՀՀ, Արմավիր մարզ, Արևաշատ համայնք

Հեռ.` +374-10-493000
Էլ. հասցե՝ info@armavirvineyards.am
Հայտարարություններ
Լաբորանտ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Տիեռաս դե Արմենիա»‰ ՓԲԸ-ին անհրաժեշտ է լաբորանտ:
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը:
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի Ադամյան սրահում Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Quick Start»-ի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Ներկայացման հմտություններ» խորագրով սեմինար-քննարկում: