Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, որը հանդիսանում է դեպի Հայաստանի Հանրապետություն օդային գլխավոր դարպասը, սկսել է գործել 1961 թվականից:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության և արգենտինյան «Corporacion America» ընկերության միջև կնքված Կոնցեսիոն պայամանգրի` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 2002 թվականի հունիս ամսից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին:
Օդանավակայանը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար ամբողջությամբ վերանորոգվել է օդանավակայանի թռիչքուղին,տեղադրվել են անվտանգության, տեղեկատվական և հաշվառմանհամակարգեր, կառուցվել է ուղևորային նոր համալիր:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Հեռ.`(+37410) 493 000
Էլ. հասցե` contacts@aia-zvartnots.aero
Կայք` www.zvartnots.aero