Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն հիմնվել է Երևանում 1937 թվականին՝ մայրության և մանկության պահպանության գիտահետազոտական ինստիտուտի (կազմակերպված 1931 թվականին) բազայի վրա։ 1989 թվականին «Մանկաբարձության և գինեկոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը» վերանվանվել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»։
Ինստիտուտը ունի մանկաբարձության բաժին՝ բնականոն մանկաբարձության, վաղաժամ ծննդաբերությունների, հղիության և արտասեռական ախտաբանության, նորածինների բաժանմունքներով, գինեկոլոգիայի բաժին՝ վիրահատական և կոնսերվատիվ բուժման բաժանմունքներով, կանանց կոնսուլտացիա (հետագայում վերանվանվել է գիտա-կոնսուլտացիոն պոլիկլինիկա)՝ ֆիզիոթերապևտիկ բաժանմունքով, ամլության, էնդոկրինոլգիական, ստոմատոլոգիական, թերապևտիկ կաբինետներով։ Կան նաև կլինիկաախտորոշիչ, բջջաբանության, ախտաբանա-մորֆոլոգիայի և այլն:
Ինստիտուտում գործում է Գիտական խորհուրդ։ Ինստիտուտի հիմնական խնդիրներն են՝ կնոջ օրգանիզմի առանձնահատուկ ֆունկցիայի ֆիզիոլոգիայի և ախտաբանության յուրահատկությունների, նորածնի ֆիզիոլոգիայի և ախտաբանության, մեռելածնության, մայրական ու մանկական մահացության և այլ հարցերի ուսումնասիրությունը, երիտասարդ մանկաբարձ-գինեկոլոգների կատարելագործումն ու մասնագիտացումը։
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի հետ համագործակցում է
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը:
Տնօրեն` Գեորգի Օկոև
Հասցե՝ ՀՀ, Երևան, Մաշտոցի պող., 22 շենք
Հեռ.` +374-10-531342
Ֆաքս` +374-10-530192
Կայք՝
www.armobgyn.com