կամ
Կազմակերպություններ
Հայնախագիծ
«Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 1996 թվականին՝ «Հայպետախագիծ» պետական գլխային նախագծային ինստիտուտի սեփականաշնորհման գործընթացի արդյունքում և հանդիսանում է վերջինիս իրավահաջորդը:

Այն կոչված է մշակելու քաղաքաշինության ու ճարտարապետաշինարարական օբյեկտների նախագծային փաստաթղթեր: «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից նախագծվել և իրականացվել են ՀՀ կառավարության N2 մասնաշենքը, ԳԱԱ-ի նախագահության համալիրը,«Մեծ Եղեռն»-ի հուշահամալիրը, Հրազդան մարզադաշտը, Մարզահամերգային համալիրը, ինչպես նաև ԵՊՀ-ի համալիրը:

Այն կազմված է վարչական և նախագծային բաժիններից, որոնց մեջ ընդգրկված են 10 ճարտարապետական արվեստանոցներ, 6 կոնստրուկտորական բյուրոներ, 6 ինժեներական բաժիններ և Նոր շինարարական տեխնոլոգիաների կենտրոնը:

«Հայնախագիծ» ԲԲԸ-ի հետ համագործակցում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը:

Տնօրեն` Գրիգոր Ազիզյան

Հասցե` ՀՀ, Երևան, Չարենցի փող.1
Հեռ.`(374-10) 57-58-90, 57-58-95
Ֆաքս՝ (374-10) 57-65-71
Էլ. հասցե` info@armproject.am
Կայք` www.armproject.am
Հայտարարություններ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը: