կամ
Կազմակերպություններ
Արցախբանկ
«Արցախբանկ» ՓԲԸ-ն կազմավորվել է 1996 թվականին:
«Արցախբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերից միակն է, որը բացի ՀՀ-ից գործունեություն է ծավալում նաև ԱՀ ողջ տարածքում` իր առաքելությունը համարելով աջակցությունը սոցիալական և տնտեսական արդյունավետ ծրագրերի իրականացմանը, փոքր և միջին բիզնեսի կայացմանն ու զարգացմանը:
«Արցախբանկ»-ը ունիվերսալ բանկ է: ԱՀ-ում այն իրականացնում է նաև ԱՀ պետական բյուջեի, ԱՀ կառավարության և այլ պետական մարմինների բանկային սպասարկում:

Բանկը հանդիսանում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ բաժնետեր, «ArCa» վճարային համակարգի լիիրավ անդամ, MasterCard International միջազգային վճարային համակարգի եւ SWIFT միջազգային փոխանցումների համակարգի անդամ, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի անդամ:
Հանդիսանալով հուսալի գործընկեր` Բանկն իր հաճախորդներին է առաջարկում է Intel Express, MoneyGram, Unistream միջազգային դրամական փոխանցումների համակարգերը, որոնց շնորհիվ հնարավոր է արագ և ապահով, առանց հաշվի բացման ստանալ և ուղարկել գումարներ աշխարհի ցանկացած երկիր:
«Արցախբանկ»-ը, վերջին տարիներին լայնորեն համագործակցելով «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի և «Բնակարաններ երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի, Արցախի ներդրումային հիմնադրամի հետ, իրականացնում է նպատակային ծրագրեր, որոնց շրջանակներում անհատներին տրամադրվում են հիպոտեկային վարկեր մատչելի պայմաններով` բնակարանների ձեռքբերման և բնակարանային պայմանների բարելավման նպատակով:

2008 թվականից բանկը ԱՀ կառավարության հետ համատեղ իրականացնում է երկրի տնտեսության զարգացմանն ու հիփոթեքային վարկավորման ակտիվացմանն ուղղված նպատակային ծրագրեր:

«Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

Գործադիր տնօրեն` Արտակ Բալայան

Գլխամասային գրասենյակ` ՀՀ, ք. Երևան, Չարենցի փող., 1բ շենք
Հեռ.` +374-60-747769 , +374-60-747779
Ֆաքս` +374 60 747739
Էլ. հասցե` info@artsakhbank.am
Կայք` www.artsakhbank.com
Հայտարարություններ
100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ավանդույթի համաձայն, ամեն տարի հավաքագրում է շրջանավարտների տվյալները, որպեսզի կարիերայի զարգացմանն ուղղված միջոցառումների և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնի նրանց:
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն այսօր կազմակերպել էին «ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում» խորագրով միջոցառում:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր «Ժամանակի կառավարման հմտությունները» թեմայով սեմինար-դասընթաց։