Հայաստանի խոշորագույն բանկերից մեկն է, ընդգրկված է երկրի բանկային համակարգի լավագույն եռյակում: Հանդիսանում է ունիվերսալ ֆինանսավարկային կազմակերպություն՝ առաջարկելով ժամանակակից բանկային ծառայությունների ամբողջական շրջանակ։ Բանկն ունի միջազգային հեղիանակավոր վարկանիշային Moody’s և Fitch գործակալություններից կողմից ստացած վարկանիշ, որը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին ինչը հանդիսանում է յուրաքանչյուր մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ:
Ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը երկրում՝ 63 մասնաճյուղ Երևանում և Հայաստանի մարզերում, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը բազմիցս ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ՝ ըստ «Global Finance», Euromoney և «Financial Times» կազմակերպության «The Banker» միջազգային ամսագրերի կողմից:
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցում են
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ,
Տնտեսագիտության և կառավարման ու
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետները:
Վարչության նախագահ` Արտակ Անանյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի 13
Հեռ.` (+37412) 22 22 22
Էլ. հասցե` ashb@ardshinbank.am, office@ardshinbank.am
Կայք՝
www.ardshinbank.am