կամ
Կազմակերպություններ
Արդշինբանկ
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն (լրիվ անվանումը՝ «Արդյունաբերության և շինարարության ինվեստիցիոն բանկ» փակ բաժնետիրական ընկերություն) 2003 թվականին գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից, ձեռք է բերել «Արդշինբանկ» ԲԲԸ ակտիվների և պարտավորությունների զգալի մասը և մասնաճյուղային ցանցը, «Հայագրոբանկ» ԲԲԸ բիզնեսի հիմնական մասը իր ենթակառուցվածքի հետ միասին:
Հիմնադիրներն են՝ «Ռասկո-Արմենիա» ՓԲԸ-ն և «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն:

Բանկը 2005-2006 թթ. արժանացել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական բանկի կողմից տրված ՀՀ ներքին պետական պարտքի կառավարման լավագույն դիլերի դիպլոմի: 2009 թվականին «MoneyGram» դրամական փոխանցումների համակարգի կողմից բանկին շնորհվել է հավաստագիր` որպես Հայաստանում ամենավստահելի բանկ: Մրցանակ է շնորհվել նաև «Citibank»-ի կողմից՝ ԱՄՆ դոլարով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար և «Commerzbank»-ի կողմից՝ եվրոյով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: 2014 թվականից «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցում են ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը , Տնտեսագիտության և կառավարման ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետները:

Վարչության նախագահ` Մհեր Գրիգորյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի 13
Հեռ.` (+374 10) 54-04-04
Ֆաքս` (+374 10) 56-74-86
Էլ. հասցե` office@ashib.am
Կայք՝ www.ashib.am
Հայտարարություններ
Սպասարկող մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի Էջմիածին քաղաքի մասնաճյուղին անհրաժեշտ է սպասարկող մասնագետ:
Տեղեկատվական համակարգերի սպասարկման բաժնի 2-րդ կարգի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է տեղեկատվական համակարգերի սպասարկման բաժնի 2-րդ կարգի մասնագետ:
Ադմինիստրատոր
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է համակարգչային ցանցերի բաժնի 1-ին կարգի մասնագետ-ադմինիստրատոր:
Սպասարկող մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի քաղաք Մարտունու մասնաճյուղին անհրաժեշտ է սպասարկող մասնագետ:
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Հաջողված ստարտափ թիմեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը:
ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԳՐԱՆՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ
ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԳՐԱՆՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ամփոփվեց «Հաղորդակցությունից համագործակցություն» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը:
ԴԱՍԸՆԹԱՑԸ՝ ՈՐՊԵՍ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԴԱՍԸՆԹԱՑԸ՝ ՈՐՊԵՍ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Հաղորդակցությունից համագործակցություն» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը: