կամ
Կազմակերպություններ
Արդշինբանկ
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն (լրիվ անվանումը՝ «Արդյունաբերության և շինարարության ինվեստիցիոն բանկ» փակ բաժնետիրական ընկերություն) 2003 թվականին գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից, ձեռք է բերել «Արդշինբանկ» ԲԲԸ ակտիվների և պարտավորությունների զգալի մասը և մասնաճյուղային ցանցը, «Հայագրոբանկ» ԲԲԸ բիզնեսի հիմնական մասը իր ենթակառուցվածքի հետ միասին:
Հիմնադիրներն են՝ «Ռասկո-Արմենիա» ՓԲԸ-ն և «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն:

Բանկը 2005-2006 թթ. արժանացել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական բանկի կողմից տրված ՀՀ ներքին պետական պարտքի կառավարման լավագույն դիլերի դիպլոմի: 2009 թվականին «MoneyGram» դրամական փոխանցումների համակարգի կողմից բանկին շնորհվել է հավաստագիր` որպես Հայաստանում ամենավստահելի բանկ: Մրցանակ է շնորհվել նաև «Citibank»-ի կողմից՝ ԱՄՆ դոլարով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար և «Commerzbank»-ի կողմից՝ եվրոյով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: 2014 թվականից «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցում են ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը , Տնտեսագիտության և կառավարման ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետները:

Վարչության նախագահ` Մհեր Գրիգորյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի 13
Հեռ.` (+374 10) 54-04-04
Ֆաքս` (+374 10) 56-74-86
Էլ. հասցե` office@ashib.am
Կայք՝ www.ashib.am
Հայտարարություններ
Վարկային մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի Արմավիր քաղաքի մասնաճյուղին անհրաժեշտ է վարկային մասնագետ:
Նախաորակավորման ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի Արմավիր քաղաքի մասնաճյուղը պրակտիկայի հնարավորություն է ընձեռում նախաորակավորման ծրագրով:
«UNIVERSITY TOUR» ՆԱԽԱԳԻԾՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՆԱԵՎ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
«UNIVERSITY TOUR» ՆԱԽԱԳԻԾՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՆԱԵՎ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Այսօր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Global Media Lab» կազմակերպության համագործակցության շրջանակում անցկացվեց կրթական ոչ ֆորմալ սեմինար:
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ ԴՐԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ ԴՐԱՆ
Այս կարևոր հարցի պատասխանը ԵՊՀ ուսանողներին այսօր տվեցին նյույորքաբնակ մասնագետները:
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ ռեկտորն ու Հայաստանում «Beeline» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը համագործակցության հուշագիր են ստորագրել: