կամ
Կազմակերպություններ
Արդշինբանկ
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն (լրիվ անվանումը՝ «Արդյունաբերության և շինարարության ինվեստիցիոն բանկ» փակ բաժնետիրական ընկերություն) 2003 թվականին գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից, ձեռք է բերել «Արդշինբանկ» ԲԲԸ ակտիվների և պարտավորությունների զգալի մասը և մասնաճյուղային ցանցը, «Հայագրոբանկ» ԲԲԸ բիզնեսի հիմնական մասը իր ենթակառուցվածքի հետ միասին:
Հիմնադիրներն են՝ «Ռասկո-Արմենիա» ՓԲԸ-ն և «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն:

Բանկը 2005-2006 թթ. արժանացել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական բանկի կողմից տրված ՀՀ ներքին պետական պարտքի կառավարման լավագույն դիլերի դիպլոմի: 2009 թվականին «MoneyGram» դրամական փոխանցումների համակարգի կողմից բանկին շնորհվել է հավաստագիր` որպես Հայաստանում ամենավստահելի բանկ: Մրցանակ է շնորհվել նաև «Citibank»-ի կողմից՝ ԱՄՆ դոլարով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար և «Commerzbank»-ի կողմից՝ եվրոյով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: 2014 թվականից «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցում են ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը , Տնտեսագիտության և կառավարման ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետները:

Վարչության նախագահ` Մհեր Գրիգորյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի 13
Հեռ.` (+374 10) 54-04-04
Ֆաքս` (+374 10) 56-74-86
Էլ. հասցե` office@ashib.am
Կայք՝ www.ashib.am
Հայտարարություններ
Նախաորակավորման ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն նախաորակավորման ծրագրի հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար:
Ֆինանսական և պայմանագրային հաշվետվությունների բաժնի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ֆինանսական տնօրինության ֆինանսական և պայմանագրային հաշվետվությունների բաժնի 1-ին կարգի մասնագետ:
Վարկային մասնագետ «Մասիս» մասնաճյուղում
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի Մասիս քաղաքի մասնաճյուղում անհրաժեշտ է վարկային մասնագետ:
Տեղեկատվական համակարգերի փորձագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է տեղեկատվական համակարգերի փորձագետ:
ԲԼՈՔՉԵՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌՕՐՅԱ
ԲԼՈՔՉԵՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌՕՐՅԱ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Բլոքչեյն թեքնոլոջիզ քորփորեյշն» ընկերության հետ այսօր կազմակերպել էր «Crypto Breaks the Borders» խորագրով դասընթաց:
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ-ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎԻՏ՝ «ՊԻՔՍԱՐՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ-ԴԱՍԸՆԹԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԻԼԻԿՈՆԱՅԻՆ ՀՈՎԻՏ՝ «ՊԻՔՍԱՐՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր այցելություն-դասընթաց:
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՄԵՋ է». ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԽՈՍԵՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՄԵՋ է». ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԽՈՍԵՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում լայֆ և բիզնես քոուչ, գործարար Մուշեղ Ավետիսյանի հետ: