ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ավիացիայի բնագավառում պետական քաղաքականությունը, ավիացիոն ծառայությունների և ՀՀ-ում գործող ավիացիոն ենթակառուցվածքների կառավարումն ու վերահսկողությունը։ Գլխավոր վարչությունը հանդիսանում է ՀՀ-ում ավիացիայի (բացառությամբ ռազմական ավիացիայի) բնագավառի կառավարումն իրականացնող լիազորված մարմին։
Գլխավոր վարչության նպատակներն ու խնդիրներն են՝ քաղաքացիական ավիացիայի բնագավառում թռիչքային և ավիացիոն անվտանգության, ինչպես նաև օդային երթևեկության սպասարկման նպատակով միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային պայմանագրերի նախապատրաստումը, քննարկումը, մասնակցությունը բանակցությունների վարմանը, քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման իրականացումը: Վարչությունն իրականացնում է նաև օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգումն ու վերահսկողությունը, օդանավակայանների շահագործման, օդային երթևեկության կառավարման, օդերևութաբանական, աերոնավիգացիոն տեղեկատվական, տեխնիկական և այլ վերգետնյա ծառայություններ մատուցող մարմինների գործունեության վերահսկումը՝ քաղաքացիական ավիացիայում թռիչքային անվտանգության ապահովման համար:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համագործակցում են
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության և
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետները:
Վարչության պետ՝ Սերգեյ Ավետիսյան
Հասցե՝ ՀՀ, Երևան, «Զվարթնոց» օդանավակայան
Հեռ.`+374-10-282066 , +374-10-593003
Ֆաքս` +374-10-285345
Կայք`www.aviation.am