«Ազգ» օրաթերթը ստեղծվել է 1991 թվականին՝ որպես եռօրյա թերթ, իսկ 1992 թվականից այն օրաթերթ է։ «Ազգ» օրաթերթը ՀՀ-ի առաջին անկախ օրաթերթն է։
Հայաստանում առաջինն այն է տպագրվել նոր համակարգչային տեխնիկայի միջոցով։ 1999 թվականից «Ազգ» օրաթերթն ունի ինտերնետային ծառայություն, որն ամեն օր թարմացվում է։ Թերթի ինտերնետային տարբերակը լույս է տեսնում 6 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, արաբերեն և պարսկերեն։
«Ազգ» օրաթերթը ընթերցում են աշխարհի ավելի քան 70 երկրում, օրական միջին հաշվով 4000 -4500 հոգի։ Ներկայումս «Ազգն» ունի շուրջ 3 հազար տպաքանակ։ Օրաթերթը 1998 թվականին վերագրանցվել է որպես ՍՊԸ, ունի 5 բաժնետեր։
«Ազգ» օրաթերթի հետ համագործակցում է
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
Գլխավոր խմբագիր՝ Հակոբ Ավետիքյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության 47
Հեռ.՝ (+374 60) 27-11-14, (+374 60) 27-11-17, (+374 60) 27-11-13
Էլ. հասցե՝ azg2@arminco.com, azg@azg.am
Կայք՝ www.azg.am