«Բիլայն»-ը հանդիսանում է հեռահաղորդակցության ծառայությունների ամենախոշոր մատակարարը Հայաստանում: Այն «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մեջ ընդգրկված ընկերություններից մեկն է: «ՎիմպելԿոմ»-ը միավորում է ընկերություններ` Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում և Իտալիայում:
«Բիլայն»-ի առաջնայնություններից է որակյալ ծառայությունների մատուցումը և հաճախորդներին անհատական մոտեցման ցուցաբերումը:
Ընկերությունը, տրամադրելով հեռահաղորդակցության ծառայությունների լայն ընտրանի, ակտիվորեն ընդլայնում է իր գործունեությունը շուկայի նոր հեռանկարային ոլորտներում: Այն կարևորում է նորարարական գաղափարները` ակտիվորեն ներդնելով լավագույն արդիական լուծումներ:
«Բիլայն Հայաստան»-ի հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը :
Գլխավոր տնօրեն` Անդրեյ Պյատախին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ահարոնյան փ. 2
Հեռ.` (+374 10) 290542, (+374 10) 290541
էլ. հասցե՝ hrm@beeline.am
Կայք` www.beeline.am