Բրեվիս ընկերությունը հիմնադրվել է 2006թ.-ին Երևանում: Իր գործունեության տարիների ընթացքում կարողացել է իրականացնել 300-ից ավելի տեղական ու միջազգային նախագծեր։
ԲՐԵՎԻՍ-ի գործունեության առանցքում տարբեր մեթոդներով հանրային կարծիքի ուսումնասիրություններն ու հաղորդակցության ծառայություններն են՝ ներառյալ փոփոխությունների կառավարման նախագծեր, PR և սոցիալական նշանակություն ունեցող իրազեկման արշավներ և այլն։
ԲՐԵՎԻՍ-ը Մարքեթինգային հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի(ESOMAR) և Հաղորդակցության ծրագրերի եվրոպական կենտրոնի (EU Association of Communication’s Directors) անդամ է, ինչպես նաև համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող բրյուսելյան «Քանթար»(TNS), վաշինգտոնյան «Փյու Ռիսրչ» (Pew Research Center), վրացական «ԳՈՐԲԻ» (GORBI) և մոսկովյան «ВЦИОМ» (Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոն) ընկերությունների հետ համատեղ հետազոտական նախագծերի իրականացման համար։
ԲՐԵՎԻՍ-ի հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Գլխավոր տնօրեն՝ Հովհաննես Գրիգորյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Դավիթ Անհաղթ 23
Հեռ.՝ (+374 10) 20-47-72
էլ. հասցե՝ info@breavis.com
Կայք՝
www.breavis.com