կամ
Կազմակերպություններ
Բրեվիս
Բրեվիս ընկերությունը հիմնադրվել է 2006թ.-ին Երևանում: Իր գործունեության տարիների ընթացքում կարողացել է իրականացնել 300-ից ավելի տեղական ու միջազգային նախագծեր։
ԲՐԵՎԻՍ-ի գործունեության առանցքում տարբեր մեթոդներով հանրային կարծիքի ուսումնասիրություններն ու հաղորդակցության ծառայություններն են՝ ներառյալ փոփոխությունների կառավարման նախագծեր, PR և սոցիալական նշանակություն ունեցող իրազեկման արշավներ և այլն։

ԲՐԵՎԻՍ-ը Մարքեթինգային հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի(ESOMAR) և Հաղորդակցության ծրագրերի եվրոպական կենտրոնի (EU Association of Communication’s Directors) անդամ է, ինչպես նաև համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող բրյուսելյան «Քանթար»(TNS), վաշինգտոնյան «Փյու Ռիսրչ» (Pew Research Center), վրացական «ԳՈՐԲԻ» (GORBI) և մոսկովյան «ВЦИОМ» (Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոն) ընկերությունների հետ համատեղ հետազոտական նախագծերի իրականացման համար։

ԲՐԵՎԻՍ-ի հետ համագործակցում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Գլխավոր տնօրեն՝ Հովհաննես Գրիգորյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Դավիթ Անհաղթ 23
Հեռ.՝ (+374 10) 20-47-72
էլ. հասցե՝ info@ipsc.am
Կայք՝ www.ipsc.am
Հայտարարություններ
Պրակտիկա հաղորդակցությունների բաժնում
ՊՐԱԿՏԻԿԱ
«ԲՐԵՎԻՍ» ընկերությունը պրակտիկայի հնարավորություն է ընձեռում ընկերության հաղորդակցությունների բաժնում:
Հարցազրուցավար
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԲՐԵՎԻՍ» ընկերությանն անհրաժեշտ է հարցազրուցավար:
Տվյալների մշակման մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԲՐԵՎԻՍ» ընկերությանն անհրաժեշտ է տվյալների մշակման մասնագետ:
Հարցազրուցավար «Դիտակետ» ծրագրի շրջանակում
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԲՐԵՎԻՍ» ընկերությանը «Դիտակետ» ծրագրի շրջանակում անհրաժեշտ են հարցազրուցավարներ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը: