«Կասկադ Քնսալթընթս» ընկերությունը խորհրդատվական ծառայություններ է տրամադրում մարդկային ռեսուրսների (HR) կառավարման բնագավառում: «Կասկադ Քնսալթընթս»-ի թիմն ի սկզբանե ձևավորվել է 2005 թվականի հունիսին՝ որպես «Կասկադ Կապիտալ» խմբի կազմում մարդկային ռեսուրսների կառավարման գործառույթներ իրականացնող ՄՌ ստորաբաժանում:
2008 թվականին ՄՌ ստորաբաժանումը դարձել է առանձին ընկերություն՝ «Կասկադ Քնսալթընթս» ՓԲԸ:
Ընկերությունն առաջարկում է ինչպես առանձին, այնպես էլ փաթեթային ամբողջական լուծումներ ՄՌ կառավարման ոլորտում՝ սկսած ՄՌ գործավարությունից, անձնական գործերի վարումից, ՄՌ աուդիտից մինչև ՄՌ քաղաքականության, ընթացակարգերի մշակում և ՄՌ համալիր վերակազմակերպում:
«Կասկադ Քնսալթընթս»-ը «Կասկադ Կապիտալ Հոլդինգս»-ի կազմի մեջ մտնող վեցերորդ ընկերությունն է:
«Կասկադ Քնսալթընթս»-ի հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Գլխավոր տնօրեն՝ Արփի Կարապետյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արամի փող., 80 շենք
Հեռ.՝ 011584696
Կայք` www.cascade.am